Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ադրբեջանին զուգահեռ, Ռուսաստանի ղեկավարությանը, խաղաղապահներին, ՌԴ-ին թիրախավորել են նաև հուդան, նրա և Արևմուտքի արբանյակները

Ադրբեջանին զուգահեռ, Ռուսաստանի ղեկավարությանը, խաղաղապահներին,   ՌԴ-ին թիրախավորել են նաև հուդան, նրա և Արևմուտքի արբանյակները
19.07.2023 | 08:25

Ռուսաստանի ղեկավարությունն այսօր փորձում է հնարավոր ամեն ինչ անել Արցախի բնակչությանն Ադրբեջանի մեծամասշտաբ ագրեսիայից և ցեղասպանությունից փրկելու, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ պատերազմի սանձազերծումը և առնվազն նորանոր տարածքների բռնազավթումը կանխելու համար: Հետևաբար այս առումով բնավ զարմանալի չէ, որ խիստ քննադատության ու հանիրավի մեղադրանքների է արժանանում Ադրբեջանի ղեկավարության, օրերս, մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարարության կողմից:

ՌԴ-ն այս ամենն արել և շարունակում է անել՝ չնայած Հայաստանի, Արցախի և հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի ու նրա իշխանության կողմից 2020 թ. դավաճանական, պարտվողական պատերազմին, 2020 թ. նոյեմբերի 9- ի կապիտուլյացիոն հայտարարությանը, պայմանավորվածությունների խախտմանը, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն, Ռուսաստանի նկատմամբ դավաճանական վերաբերմունքին, հայտարարություններին ու գործողություններին, տարաբնույթ սադրանքներին:

Վերոնշյալ սադրանքներից թերևս վերջինին անդրադարձանք մեր «Արցախի ամբողջական արգելափակումը Հայաստանից սադրանքի կամ նույնիսկ սադրանքի կիրառմամբ հայ-ադրբեջանական պայմնավորվածության հետևանք» վերտառությամբ վերլուծականով (https://livenews.am/press/2023/237879/13/23/30/ ):

Ծայրաստիճան անբարոյական, այլանդակ ու հրեշավոր, բայց, ինչպես Ադրբեջանի ղեկավարության պարագայում, դարձյալ բնավ զարմանալի չէ, որ Հայաստանի և Արցախի նիկոլական, ՀՀՇ-ական, սորոսական, արայիկհարությունյանական,

անգլո-ամերիկյան, թուրք-ադրբեջանական շրջանակները, մի խոսքով, Հայաստանում և Արցախում Արևմուտքի «հինգերորդ շարասյունը» նույնպես, հատկապես վերջին շրջանում, հանդես են գալիս ՌԴ ղեկավարության և Ռուսաստանի դեմ հանիրավի քննադատությամբ ու զրպարտչական մեղադրանքներով, կարելի է ասել՝ վայրահաչություններով:

Դավաճանական քաղաքականություն վարող հիշյալ, մեղմ ասած, ստահակների նպատակը հայ հասարակության առավել մեծ հատվածին մոլորեցնելն է և նրան տրամադրելը ՌԴ ղեկավարության ու մեր ռազմավարական դաշնակցի դեմ, փչացնելը

հայ-ռուսական հարաբերությունները՝ հեռանկարում հասնելով Հայաստանից ռուսական 102- րդ ռազմաբազան հանելուն ու նշված հարաբերությունների խզմանը, իսկ մինչ այդ նրանց նպատակը հասնելն է Արցախի Հանրապետությունից ռուսական խաղաղապահ զորակազմը հանելուն, Արցախն Ադրբեջանին, իրենց տերերի հետ միասին, նվիրելուն, հանձնելուն կամ վաճառելուն, թեկուզ դա լինի Արցախի բնակչության ցեղասպանվելու, մատաղվելու գնով:

Զրպարտող, վայրահաչող վերոնշյալ անձանց, ուժերին զուգահեռ, որոնց Հանրային կոչվածից մինչև նիկոլական մյուս բոլոր՝ բացահայտ թե ծպտյալ, լրատվամիջոցները գրեթե օրնիբուն եթեր են տրամադրում, հարցազրույցներ անում, նշված անձանց, ուժերի, ԶԼՄ-ների կողմից մոլորեցվելու, հակառուսականության թույնով թունավորվելու կամ պարզապես անգիտության հետևանքով ՌԴ ղեկավարությանը, Ռուսաստանին հանիրավի քննադատում, մեղադրում են նաև հասարակության շարքային անդամներ, սովորական մարդիկ, ինչը գնալով վտանգավոր ու տագնապալի բնույթ է ստանում:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ